Իտալիայում Սուրբ Զատիկը կնշեն կոշտ կարանտինի պայմաններում

Իտալիայում Սուրբ Զատիկը կնշեն կոշտ կարանտինի պայմաններում

Իտալիայում ընդհանուր համաճարակային իրադրության վատացման պատճառով կաթոլիկական Զատկի օրերը՝ ապրիլի 3-5-ը,երկրի ողջ տարածքում կսահմանվի համազգային կարանտին՝ լոքդաուն։ Այս մասին հայտնում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։

Մարտի 15-ից ցանկացած շրջան, որտեղ COVID-19-ի դեպքերը 100 հազար բնակչի հաշվով գերազանցում են 250-ը, անցնում են «կարմիր գոտի»։ Վարչապետ Մարիո Դրագիի հանձնարարականով փակվում են բոլոր կրթական հաստատությունները։

Երկուշաբթիից նոր կանոններն Իտալիայի 20 շրջաններից 11-ը կուղարկեն «կարմիր գոտի», այդ թվում առաջին անգամ՝ մայրաքաղաքայիան Լացիո շրջանը։

Միայն Սարդինիա կղզուն է հաջողվում պահպանել «սպիտակ գոտի» կարգավիճակը, այնտեղ բոլոր սահմանափակումները գործնականում հանված են։

Իտալիայի ողջ տարածքում շարունակում են գործել վիրուսի տարածման զսպման հիմնական միջոցառումները՝ 22։00-05․00-ն ընկած ժամանակահատվածում պարետային ժամը, մարդկանց կուտակումների արգելքը, առևտրի կետերի փակումը, բացառությամբ մթերայինների ու դեղատների, առանց անհրաժեշտության տեղաշարժի արգելքը, դիմակների կրումն ու սոցիալական հեռավորության պահպանումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում