Նյու Յորքի նահանգապետին ոտնձգությունների մեջ մեղադրող կանանց թիվը հասել է 8-ի
Նյու Յորքի նահագապետ Էնդրյու Կուոմոյի անպատշաճ վարքի մասին բարձրաձայնել են ևս 2 կանայք։ Այս մասին հայտնում է New York Magazine-ը։
Լրագրող Ջեսիկա Բեյքմանը, ով զբաղվել է Կուոմոյի վարչակազմի աշխատանքի լուսաբանմամբ, հայտնել է, որ նահանագապետն իր հանդեպ թույլ է տվել հպումներ, ինչը Ջեսիկայի գցել է անհարմար դրության մեջ։ Եվս մեկը, ով եղել է Կուոմոյի ենթակայության տակ, և որի անունը չի հրապարակվում, կրկին հայտնել է անպատշաճ հպումների և անձնական կյանքի մասին հարցաքննությունների մասին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Նյու Յորքի նահանգապետը վեցերորդ անգամ է մեղադրվել ոտնձգությունների մեջ։
Կարծիքներ