Ռուսաստանը կվերսկսի ավիահաղորդակցությունը ևս 4 երկրի հետ

Ռուսաստանը կվերսկսի ավիահաղորդակցությունը ևս 4 երկրի հետ

Հունվարի 27-ից Ռուսաստանը կվերսկսի ավիահաղորդակցությունը Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Կատարի հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»  գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Այսպիսով, ինքնաթիռները շաբաթական երկու անգամ թռչելու են Մոսկվայից ՝ Հանոյ, Դելի և Հելսինկի, իսկ շաբաթը երեք անգամ ՝ Դոհա: Բացի այդ, նախատեսվում է շաբաթական երկու թռիչք Սանկտ Պետերբուրգից Հելսինկի:

Բացի այդ, դեպի Կահիրե կանոնավոր թռիչքների թիվը ավելացվել է` հասցվելով շաբաթական 5-ի:

Ռուսաստանը, կորոնավիրուսային համավարակի ֆոնին, մարտի 27-ից դադարեցրել է միջազգային ուղևորային թռիչքները: Այժմ թույլատրվում է թռչել Թուրքիա, Տանզանիա, Շվեյցարիա, Եգիպտոս, ԱՄԷ, Բելառուս, Ղրղզստան, Ղազախստան, Սերբիա, Հարավային Կորեա, Ճապոնիա, Կուբա, Եթովպիա, Սեյշելյան կղզիներ և որոշ այլ երկրներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում