ՀՀ վարչապետի օգնական Արտաշես Թումանյանը 5 օրով կմեկնի Իրան

ՀՀ վարչապետի օգնական Արտաշես Թումանյանը 5 օրով կմեկնի Իրան

ՀՀ վարչապետն իր օգնական Արտաշես Թումանյանին Իրան գործուղելու մասին որոշում է ստորագրել:

ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին 2022 թվականի մայիսի 12-16-ը ներառյալ գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ նավթի, գազի և նավթաքիմիական բնագավառի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Արտաշես Թումանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում