ԱՄՆ-ն ԱԹՍ-ներ է տրամադրել Ղազախստանին սահմանները մշտադիտարկելու նպատակով

ԱՄՆ-ն ԱԹՍ-ներ է տրամադրել Ղազախստանին սահմանները մշտադիտարկելու նպատակով

Միացյալ Նահանգները Ղազախստանին է տրամադրել անօդաչու թռչող սարքեր, որոնք կօգնեն ղազախական սահմանապահ ծառայություններին մոնիթորինգ իրականացնելու երկրի սահմաններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ղազախստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, Ղազախստանին են տրամադրվելու AeroVironment ընկերության Raven անօդաչու թռչող սարքերը:

Տրամադրված սարքերի թվաքանակը չի հստակեցվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում