Գետում հայտնաբերվել է երեկ «Թաքնված ջրվեժ»-ի տարածքում կորած 29-ամյա տղայի դին
Այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 06։00-ին վերսկսվել են Հաղարծին գյուղի «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում երեկ կորած 29-ամյա քաղաքացու որոնողական աշխատանքները:
Այդ նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 07։20-ին փրկարարները գետում հայտնաբերել են Վ․ Բ․ Ս․-ի (ծնված 1993 թ.) դին։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում մոտ 5 մ բարձրությունից քաղաքացին ընկել է գետը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել էր, քաղաքացին ինքնուրույն դուրս է եկել գետից, սակայն չի գտնում ընկերոջը և կասկածում է, որ վերջինս նույնպես ընկել է գետը։ Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ գետի երկայնքով (մոտ 10 կմ) և հարակից տարածքներում իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները երեկ դադարեցվել էին:
Կարծիքներ