Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի հարցում ԱՄՆ դիրքորոշումը հղի է գլոբալ հակամարտությամբ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ջո Բայդենի ներկայիս վարչակազմի քաղաքականությունը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ կարող է վերածվել գլոբալ հակամարտության։ Նա այս կարծիքն է հայտնել՝ ելույթ ունենալով շաբաթ օրը Վայոմինգում աջակիցների առջեւ կազմակերպված հանրահավաքում։
Թրամփը ևս մեկ անգամ կարծիք է հայտնել, որ եթե 2020 թվականի ընտրություններում վերընտրվեր ԱՄՆ նախագահի պաշտոնում, ապա Ուկրաինայում հակամարտությունը «չէր սկսվի»։ «Հիշեք, որ Բուշ կրտսերի օրոք նրանք կորցրեցին Վրաստանը։ Բարաք Օբամայի օրոք նրանք կորցրեցին Ղրիմը, իսկ Բայդենի օրոք նրանք կորցրեցին ամեն ինչ։ Բայց Թրամփի օրոք ոչինչ կորած չէր»,- ասաց Սպիտակ տան նախկին ղեկավարը։
«Մենք կստանանք միլիոնավոր կորցրած կյանքեր, բայց հավանաբար կստանանք նաև երրորդ համաշխարհային պատերազմ»,- փաստարկեց հանրապետականը՝ խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին։
Կարծիքներ