Պուտինը կոչ է արել անել ամեն ինչ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ճշմարտությունը չմոռացվի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Երկրորդ համաշխարհային պատմությունը վերաշարադրելու փորձերի մասին, հայտարարել է, որ մենք ոչ մեկի ոչինչ չպետք է ապացուցենք, սակայն պետք է անենք ամեն ինչ, որ ճշմատրությունը չմոռացվի։
«Մենք չպետք է ինչ-որ մեկի ինչ-որ բան ապացուցենք։ Սակայն մենք միանշանակ պետք է անել այլ բան։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ճշմարտություն չմոռացվի։ Եւ մենք պետք է հակադրվենք օբյեկտիվ տեղեկատվության միջոցով, որը մենք բավականաչափ քանակությամբ ունենք՝ արխիվացված փաստաթղթեր, տեսանյութեր, լուսանկարներ, որոնք առաջիկա տասնամյակներում, իսկ գուցե եւ ավելի երկար ժամանակ ոչ մեկի թույլ չեն տա աղճատել այդ պատմությունը ինչ-որ րոպեական քաղաքական նպատակներ իրականացնելու համար, չպետք է թույլ տանք վնաս հասցնել մեր ժողովրդի, մեր հայրերի, պապերի հիշատակին, որոնք իրենց կյանքի գնով են պայքարել նացիզմի դեմ»,-ասել է նա «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում։
Կարծիքներ