ՄԱԿ-ը հայտնում է, որ ավելի շատ մարդիկ են հեռանում Ռաֆահից՝ իսրայելական ռազմական գործողության վախի պատճառով
Ռաֆահում ավելի շատ մարդիկ սկսում են լքել քաղաքը՝ մտավախություն ունենալով, որ Իսրայելը շուտով կարող է ռազմական գործողություններ սկսել այնտեղ, իսկ ոմանք փախչել հյուսիսային Գազայի հատված: Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Պաղեստինի օկուպացված տարածքի հարցերով ՄԱԿ-ի մշտական համակարգող Ջեյմի Մակգոլդրիկը։
«Մարդիկ սկսել են հեռանալ Ռաֆահից նրանք վախենում են, որ կարող է ռազմական ներխուժում լինել», - ասաց Մակգոլդրիկը: «Չկան հեշտ լուծումներ այն առումով, թե ուր կարող են գնալ մարդիկ, և ակնհայտ է, որ մենք դժվարությամբ ենք բավարարում մարդկանց կարիքները»։
Փետրվարի 7-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ իսրայելցի զինվորականները հրամաններ են ստացել՝ նախապատրաստվելու Ռաֆահում մարտերի մեկնարկին։ Երկու օր անց վարչապետը բանակին հանձնարարել է պլան պատրաստել խաղաղ բնակչության տարհանման և քաղաքում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մնացած ուժերի վերացման համար։
Կարծիքներ