Հնարավոր չէ անկախություն ունենալ սովետական միջակ չինովնիկի ու ծույլ սպեկուլյանտի մտածողությամբ․ Միքայել Յալանուզյան

«Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի orbeli.am կայքի խմբագիր Միքայել Յալանուզյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հա, ժողովուրդ ջան, էդպես է՝ անկախությունը շատ դժվար, շատ ծանր գործ է։ Բեռ է, հոգս, տանջանք, զրկանք։ Էդ բաղձալի անկախությունը ստանալուց հետո պետք է հավերժ պայքարել պահելու համար։ Լսո՞ւմ եք, հավերժ։ Էդ գործընթացը չի վերջանում, որովհետև միշտ լինելու են երկրներ, որոնք ուզենալու են քո երկիրը ձեռքիցդ տանեն։ Անարդար է, բայց եթե Երկիր մոլորակը արդարության տեղ լիներ, հենա Դրախտ կլիներ էլի։
Հնարավոր չէ անկախություն ունենալ սովետական միջակ չինովնիկի ու ծույլ սպեկուլյանտի մտածողությամբ։ Անկախությունը պահում են ակտիվ, մտածված ագրեսիվություն ունեցող, պասիոնար ու նպատակասլաց ժողովուրդները։ Էն ժողովուրդները, որոնք ամեն օր աշխատում են վաղվա համար։ Նրանք, ովքեր չեն մտածում այսօրվա անցողիկ հաջողության կամ բարեկեցության մասին։ Անկախ երկրի ցանկացած իշխանություն պետք է աշխատի ոչ թե իր, այլ հաջորդ չէ, էն մի հաջորդ իշխանության հաջողության համար։ Անկախ լինում են էն ժողովուրդները, որոնք, օրինակ, կարողանում են ջրամբար կառուցել ու երկար թունելներ փորել սարերի մեջ, որովհետև հասկանում են, որ իրենց երկիրը ջուր չունի ու ծայրից ծայր սար է։
Անկախությունը իրավական կամ միջազգային կարգավիճակ չէ, անկախությունը փիլիսոփայություն է։
Թե չէ՝ Շահամիր Շահամիրյանի ու Հովսեփ Էմինի ժամանակների սահմանադրությամբ ու Իսրայել Օրու դիվանագիտությամբ 21-րդ դարում անկախություն պահելը ծայրահեղ դժվար է։ Չեմ ասում՝ հնարավոր չէ, բայց դե...»
Կարծիքներ