Ադրբեջանական կողմի մեղադրանքները, թե հայ զինվորները դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել, բացարձակ սուտ են և ապատեղեկատվություն. Էդմոն Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրում է.
«Ադրբեջանական կողմի մեղադրանքները, թե հայ զինվորները դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել, բացարձակ սուտ են և ապատեղեկատվություն։
Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է 2 հայ զինծառայողների կողմից շահագործվող թիկունքի մատակարարման մեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով։
Մեքենայում հայտնաբերվել է նաև զինծառայողներից մեկին ամրացված ինքնաձիգը, ինչը վկայում է, որ եթե անգամ զինծառայողները դուրս են եկել մեքենայից և չեն կողմնորոշվել տարածքում, ապա չեն կարող դիվերսիոն նպատակներ ունենալ և զենքերը թողնել մեքենայի մեջ»։
Կարծիքներ