Ինչպես պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց

Ինչպես պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց

Արևմտյան Նեղոսի տենդի հետ կապված Առողջապահության նախարարությունը առողջապահական համակարգի զգոնությունը բարձրացրել է դեռ հուլիսի վերջից:

1 տարի շարունակ միջատների շրջանում հետազոտությունների արդյունքում` այս տարվա հուլիսի վերջին Արագածոտնի մարզում մոծակների ՊՇՌ հետազոտությամբ Արևմտյան Նեղոսի տենդի հարուցչի 5 դրական արդյունք է արձանագրվել, ինչն Առողջապահության նախարարության համար եղել է ահազանգ, որ կարող են դեպքեր գրանցվել նաև մարդկանց շրջանում:

Անմիջապես կապ է հաստատվել Երևանի և մարզերի բուժկենտրոնների հետ, օպերատիվ կերպով իրազեկում է եղել բուժաշխատողների շրջանում, որ նման կլինիկական պատկերով հիվանդների դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել Արևմտյան Նեղոսի տենդի վարկածը և ուղղորդել հետազոտության:

Օգոստոսի 7-ին` առաջին դեպքը գրանցվելուց հետո, նախարարությունը կրկնահաստատման հետազոտություն է արել, և արդեն օգոստոսի 12-ին իրազեկել բոլոր բուժկենտրոններին, մարզպետարաններին` զգոնության բարձրացման վերաբերյալ:

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է քայլեր, որոնք հնարավորություն կտան պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում