Դավթաշեն 1-ին թաղամասի 61 մանկապարտեզի հարակից տարածքում ավարտվեցին նոր մայթեզրի կառուցման աշխատանքները

Դավթաշեն 1-ին թաղամասի  61 մանկապարտեզի հարակից տարածքում ավարտվեցին նոր մայթեզրի կառուցման աշխատանքները

Հաշվի առնելով հարյուրավոր դիմումները, ինչպես նաև քաղաքացիների անվտանգ տեղաշարժվելու կարևորությունը՝ Դավթաշեն 1-ին թաղամասի 61 մանկապարտեզի հարակից տարածքում ավարտվեցին նոր մայթեզրի կառուցման աշխատանքները:

Աշխատանքների ընթացքում կառուցվեց մոտ 100 մետր բազալտապատ մայթեզր, կառուցվեցին նոր թեքահարթակներ, ինչպես նաև տեղադրվեցին աղբամաններ։

Աշխատանքների ընթացքում մանկապարտեզի տարածքում անցկացվեց ոռոգման նոր համակարգ, որը հնարավորություն կտա ավելացնել մանկապարտեզի հարակից կանաչ տարածքը։

Աշխատանքների արդյունքում ճանապարհի երթևեկելի հատվածը լայնացավ 0,5-1,5 մետրով, տեղադրվեցի նոր եզրաքարեր, վերանորոգվեցին և ներկվեցին մանկապարտեզի ցանկապատերը։

#Դավթաշեն_վարչական_շրջան

#բակ_առ_բակ_բարեկարգելու_ենք

Հետևեք մեզ նաև Տելեգրամում