Նոր Սիլիկյան խճուղու մի ուղղությունը 2 ամսով փակ կլինի

Նոր Սիլիկյան խճուղու մի ուղղությունը 2 ամսով փակ կլինի

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս/թ-ի օգոստոսի 8-ից երկու ամսով Սիլիկյան թաղամասից Նոր Սիլիկյան խճուղով դեպի Գևորգ Չաուշ գնացող տրանսպորտային միջոցները կանցնեն Հին Սիլիկյան խճուղով:

«Նոր Սիլիկյան խճուղով դեպի Սիլիկյան թաղամաս ուղղությունը կշարունակի աշխատել:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում