6 խաղում 5 պարտություն կրած Մոուրինյոն վստահ է, որ իր մեթոդները լավագույնն են աշխարհում

6 խաղում 5 պարտություն կրած Մոուրինյոն վստահ է, որ իր մեթոդները լավագույնն են աշխարհում

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Վեստ Հեմից» 1:2 հաշվով պարտությունից հետո հայտարարել է, որ չի կասկածում իր ու օգնականների հնարավորություններին: Պրեմյեր լիգայում «Տոտենհեմը» 5 պարտություն է կրել վերջին 6 խաղերում:

«Ոչ մի դեպքում: Երբեմն արդյունքները ֆուտբոլում ստեղծված իրավիճակի հետևանք են: Իմ ու մարզչական շտաբիս մեթոդները հավասարը չունեն աշխարհում: Երբ թիմը մեր պես պայքարում է մինչև վերջին վայրկյանը, չի կարող լինել ճգնաժամի մեջ: Թիմը ճգնաժամի մեջ է, եթե չի լինում միասնականություն: Սա պարզապես անհաջող շարք է, և դա ակնհայտ է: Մենք չափազանց շատ ենք պարտվում»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

«Տոտենհեմը» Մոուրինյոյի գլխավորությամբ Անգլիայի առաջնության մեկնարկային 50 խաղերում վաստակել է 81 միավոր: Դա պորտուգալացու մարզչական կարիերայի վատագույն ցուցանիշն է մեկնարկում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում