COVID-19-ը հաղթահարածների համար բավարար է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափը. հետազոտություն
COVID-19-ը հաղթահարածների համար բավարար է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափը: Երկրորդ դեղաչափի կարիք սովորաբար չի լինում: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Մերիլենդի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները փորձ են անցկացրել, որին մասնակցել է 59 բուժաշխատող: Նրանցից 42-ի մոտ, որոնք հաղթահարել են կորոնավիրուսը, արտադրվել է ավելի հզոր իմունիտետ առաջին պատվաստանյութից հետո:
Մասնագետների խոսքով՝ եթե վիրուսը հաղթահարածների համար բավարար է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափը, ապա դա հնարավորություն կտա վերաբաշխել դեղամիջոցներն այնպես, որպեսզի դրանք հերիքեն մեծ թվով մարդկանց:
Ընդ որում, նման բաշխումը կպահանջի էլ ավելի մեծ ժամանակային եւ ֆինանսական ծախսեր, քանի որ անհրաժեշտ է տվյալ ոլորտում հավելյալ հետազոտություններ անցկացնել:
Կարծիքներ