ՆԳՆ-ն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում 30-ամյա օտարերկրացու մահվան մասին տեղեկություններին
Օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ շտապօգնության խումբը օդանավակայանից բժշկական կենտրոն է տեղափոխել մի օտարերկրացու, որը հիվանդանոցում մահացել է։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից:
Դեպքի առնչությամբ քննություն է իրականացվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 23։55-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Մահացածը Բրազիլիայի քաղաքացի 30-ամյա Առաուջոլիմա Լուկասինն է եղել:
Կարծիքներ