ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի հիվանդանոցներին մնացել է 48 ժամ ռեսուրս
Իսրայելի շրջափակման պատճառով առանց էլեկտրականության մնացած Գազայի հատվածի հիվանդանոցները կկարողանան իրենց գործունեությունը պահպանել միայն երկու օր՝ վառելիքի առկա պաշարների հիման վրա։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA)։
«Գազայի բոլոր հիվանդանոցներում պահուստային գեներատորների վրա մնացել է 48 ժամ վառելիք: Գեներատորների անհապաղ դադարեցումը վտանգի տակ կդնի հազարավոր հիվանդների կյանքը»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ