Սոկրատիսը կարող է վերադառնալ Բունդեսլիգա
Սոկրատիս Պապաստատոպուլոսի նոր ակումբը կարող է լինել «Բավարիան»: Գրում է Armsport.am-ը։
Սոկրատիս Պապաստատոպուլոսի նոր ակումբը կարող է լինել «Բավարիան»:
Ինչպես հաղորդում է The Sun-ը Bild-ին հղում անելով, մյունխենցիները դիտարկում են 35-ամյա հույն ֆուտբոլիստին թիմ հրավիրելու տարբերակը։ Մյունխենյան թիմի առաջատար պաշտպանները վնասվածքներ ունեն։
Նշվում է, որ Պապաստատոպուլոսը և «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը լավ հարաբերությունների մեջ են: Նրանք միասին աշխատել են Դորտմունդի «Բորուսիայում»:
Պաշտպանն առանց թիմի է մնացել ամռանը, երբ ավարտվել է նրա պայմանագիրը «Օլիմպիակոսի» հետ։ Նախկինում նա հանդես է եկել նաև «Արսենալում», «Միլանում» և այլ ակումբներում։
Կարծիքներ