ԱՀ ԱԻՊԾ-ին նվիրաբերվել է 1500 հատ ճտքակոշիկ և նույնքան ձեռնոց
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն այսօր հերթական աջակցությունն է ստացել, այս անգամ՝ ԱՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանի կողմից:
Բ.Ավագյանի նախաձեռնությամբ ու բարերար աջակցությամբ ծառայությանը նվիրաբերվել է 1500 հատ ճտքակոշիկ և նույնքան ձեռնոց:
«ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն իր և ծառայության անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել Արցախի նախագահի հատուկ ներկայացուցչին՝ ցուցաբերած աջակցության և փրկարարի առաքելության հանդեպ ունեցած ուշադրության համար, նշել, որ որակյալ ճտքակոշիկներն ու ձեռնոցներն անպայման կօգտագործվեն փրկարարական աշխատանքներում»,- հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:
Կարծիքներ