Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել ՀԱՄԱՍ-ի ղեկավարության դեմ
Ճապոնիայի կառավարությունը կառավարության նիստում հաստատել է լրացուցիչ պատժամիջոցների փաթեթը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության անդամների նկատմամբ՝ կապված հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման հետ։ Այն ավելացրել է ինը մարդ և մեկ կազմակերպություն, որոնց ակտիվները կսառեցվեն:
Ըստ Ճապոնիայի ԱԳՆ-ի՝ ցուցակում, մասնավորապես, ներառվել են Պաղեստինի, Սուդանի, Հորդանանի և Եգիպտոսի քաղաքացիներ, ինչպես նաև կրիպտոարժույթի առքուվաճառքով զբաղվող մեկ ընկերություն։ Ընդհանուր առմամբ, ՀԱՄԱՍ-ի հետ կապված անձանց դեմ ճապոնական պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված է 47 ֆիզիկական անձ և ընկերություն: Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխանելու շրջանակներում ճապոնական կողմը պատժամիջոցներ է սահմանել տարբեր ահաբեկչական կազմակերպությունների 517 անդամների, այդ թվում՝ «Թալիբան» շարժման անդամների նկատմամբ։
Կարծիքներ