ԲՀԿ-ն քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում քաղաքական ուժերի հետ. Ծառուկյանը հայտարարություն է տարածել

ԲՀԿ-ն քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում քաղաքական ուժերի հետ. Ծառուկյանը հայտարարություն է տարածել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել՝ անդրադարռնալով երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները չեղարկելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը։

Ծառուկյանը պնդում է, որ այդ որոշումն ազդել է ընտրությունների վերջնական արդյունքների վրա, և հայտնում է, որ իրավաբանական թիմերն աշխատում են բողոքարկումների և դատական գործընթացների ուղղությամբ։

Միաժամանակ ԲՀԿ առաջնորդը տեղեկացնում է, որ սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ այլ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և հետագա քայլերի մշակման նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում