Վերջին ամսվա ընթացքում մշակվել է 300 տոննայից ավելի խոշոր եղջերավոր կենդանիների հում կաշի. Վահան Քերոբյան
Նախկինում խոշոր եղջերավոր կենդանիների հում կաշին ամբողջությամբ արտահանվում էր Թուրքիա, իսկ Թուրքիայից ներմուծվում էր մշակված կաշի, կոշիկ և այլն։ Այժմ Կառավարությունն այս հումքի արտահանումն արգելել է, ամբողջությամբ մշակվում է Հայաստանում, սպառվում է Հայաստանում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Վերջին ամսվա ընթացքում մշակվել է 300 տոննայից ավելի։ Իմ ձեռքին հայկական բանակի համար կարվող կոշիկի մշակված կաշին է։ Երևանի կաշվի գործարանի սեփականատերերը Հոլանդիայից Հայաստան վերադարձած սփյուռքահայեր են, ունեն 20 թափուր աշխատատեղ»,- գրել է Քերոբյանը՝ հրապարակելով լուսանկար։
Կարծիքներ