Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից
Crocus Group-ի սեփականատեր Արազ Աղալարովի որդին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովը, ասել է, որ Crocus City Hall-ի համերգասրահի վերակառուցման համար կպահանջվի առնվազն 150 մլն դոլար:
Նա նշել է, որ տարածքի վերականգնման վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ, դա կլինի՝ ղեկավարվելով Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և հանրության կարծիքով։
«Կարծում եմ, որ մենք առաջնորդվում ենք իշխանությունների, միգուցե պարոն նախագահի և ժողովրդի ընդհանուր կարծիքով, թե ինչ պետք է լինի այնտեղ, պետք է վերականգնվի հուշահամալիրով դահլիճը կամ միայն մի հատվածը, կամ գուցե՝ դահլիճը պետք է լինի մեկ այլ վայրում»,- ասել է Աղալարովը «Ռոսիա 24»-ի եթերում:
Հարցին, թե ինքը ո՞ր տարբերակին է հակված, Աղալարովը պատասխանել է՝ կողմ է համերգասրահի «վերստեղծմանը, վերականգնմանը»։
Էմին Աղալարովը հայտնել է նաև, որ Crocus Group-ը նախատեսում է աշխատանքի ընդունել Crocus City Hall-ի ավելի քան 300 աշխատակիցներին, ովքեր մնացել են առանց աշխատանքի սրահի ավերման պատճառով։
Նա նշել է, որ ահաբեկչության և հրդեհի ժամանակ «Կրոկուս»-ում ծխի հեռացման համակարգը նորմալ աշխատել է։ Բացի այդ, ապահովագրությունը կփոխհատուցի համերգասրահի վնասի միայն 1/30-ը կամ 1/40-ը։
Կարծիքներ