Մարտի 21-ին Երկրի կողքից կանցնի մեծ աստերոիդ

Մարտի 21-ին Երկրի կողքից կանցնի մեծ աստերոիդ

Ամենամեծ աստերոիդը, որն այս տարի կանցնի Երկրի կողքից, մարտի 21-ին մեր մոլորակին կմոտենա շուրջ 2 մլն կմ հետավորությամբ:

NASA-ն հայտնում է, որ սա աստղագետներին հնարավորություն կտա ստերոիդը տեսնել բավականին մոտիկից: 2001 FO32 աստերոիդն ունի մոտ 3 հազար ֆուտ տրամագիծ եւ հայտնաբերվել է 20 տարի առաջ: 

«Մենք ստույգ գիտենք Արեգակի շուրջ 2001 FO32-ի ուղեծրային հետագիծը,- ասել է Մերձերկրային օբյեկտների հետազոտման կենտրոնի տնօրեն Փոլ Չոդասը: - Ոչ մի հավանականություն չկա, որ աստերոիդը Երկրին ավելի կմոտենա, քան 2 մլն կիլոմետրը: Սա շուրջ 5,25 անգամ ավելի մեծ է Երկրից մինչեւ Լուսին հեռավորությունից, բայց, այնուամենայնիվ, բավականին մոտ է, որ 2001 FO32-ը դասակարգվի որպես պոտենցիալ վտանգավոր աստերոիդ»:

NASA-ն հայտարարել է, որ 2001 FO32-ը կթռչի շուրջ 77 000 մղոն/ժամ արագությամբ:

NASA-ի փոխանցմամբ՝ աստղագետները հույս ունեն ավելի լավ հասկանալ աստերոիդի չափերը եւ մոտավոր պատկերացում կազմել դրա բաղադրության մասին՝ ուսումնասիրելով աստղակերպի մակերեւույթից անդրադարձող լույսը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում