Լոռիում և Շիրակում պարեկային ծառայողների 570 տեղի համար մրցույթ է հայտարարվել․ ցանկացողներն այսօրվանից կարող են դիմել ՀՀ ոստիկանություն
«Պարեկային ծառայության հաջորդ փուլը կիրականացվի Շիրակի և Լոռի մարզերում, ինչը կլինի մոտ 8-9 ամսվա ընթացքում: Մինչ այդ մենք հայտարարել ենք մրցույթ 570 տեղի համար, որը նախատեսված է ինչպես Շիրակի և Լոռու մարզերի, համապատասխանաբար՝ 257 և 258 թափուր հաստիքների համար, այնպես էլ 50 նոր տեղ՝ Երևան քաղաքի համար»:
Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող- խորհրդական Ամալյա Հովսեփյանը:
Բոլոր ցանկացող դիմորդները կարող են դիմել ՀՀ ոստիկանություն արդեն այսօրվանից. «Մրցութային փուլն ավարտվելու է այս թվականի հոկտեմբերին, որից հետո նոյեմբերի 1-ին համապատասխան 570 դիմորդները կանցնեն 5-ամսյա կրթության»,- հավելել է Հովսեփյանը։
Նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է այն խոսակցություններին, որ Պարեկային ծառայությունը նույն ՃՈ-ն է, ուղղակի այլ փաթեթավորմամբ. «Պարեկային ծառայությունը շատ ավելին է, քան ճանապարհային ոստիկանությունը և իրականացնում է շատ ավելի մեծ գործառույթներ, քան ՃՈ-ն»:
Կարծիքներ