Գիշերը հնարավոր է քամու ուժգնացում. Արցախի ԱԻՊԾ

Գիշերը հնարավոր է քամու ուժգնացում. Արցախի ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական ամպամածություն, լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
Քամին` հարավ-արևելյան 2-5 մ/վ արագության։ Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ։
Դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է 1-ից 4, դեկտեմբերի 2-ի ցերեկը` 5-8 աստիճան տաքություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում