Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտնում են Ալիևի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ նախօրեին Կլաարը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Փաշինյանն արդյունավետ էր գնահատել ՀՀ-ԵՄ համագործակցությունը և երկկողմ գործընկերության զարգացման համատեքստում կարևորել առաջիկայում Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի անցկացումը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը Փաշինյանին էր փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստան-ԵՄ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը:
Կարծիքներ