Արցախը չի ընդունելու իր տարածքների բռնազավթումը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 Արցախը չի ընդունելու իր տարածքների բռնազավթումը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մարտի 1-ին հայտարարություն էր ընդունել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների իրավական կարգավիճակի վերաբերյալ, ինչպես նաեւ վերահաստատել 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ԽՍՀՄ օրենսդրության եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը: Հայտարարության քաղաքական բաղադրիչի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ Նարեկ Գալստյանի հետ։ «Դրա նշանակությունը քաղաքական է, եւ, որպես այդպիսին, այն արտացոլում է Արցախի բնակչության հավաքական դիրքորոշումը։ Այն առավելապես ուղղված է միջազգային հանրությանը, այն է՝ բնակչության անունից Արցախի իշխանությունները հայտարարում են, որ վիճարկում են այդ տարածքների կարգավիճակը՝ դրանք համարելով Արցախի մաս՝ ժամանակավորապես բռնազավթված Ադրբեջանի կողմից։ Սա նաեւ որոշակի հիմք է ապագա հնարավոր բանակցությունների համար»,- ասում է նա»։

                                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում