Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է ադրբեջանական ԱԳՆ

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին այսօր կանչվել է ադրբեջանական արտաքին գերատեսչություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ-ից դժգոհություն են արտահայտել «Իրանի հակաադրբեջանական քարոզչության, երկրի բարձրաստիճան պաշտոնյաների զրպարտչական արշավի և սպառնալից հռետորաբանության առնչությամբ»:
Կարծիքներ