ԱՄՆ-ը հանձնառու է աշխատել ՀՀ-ի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումների շուրջ. դեսպան Քվինը հանդիպել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ
Սյունիք կատարած այցի ընթացքում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և Պարեկային ծառայության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Պարեկային ծառայությանը հանձնվեցին առաջին օգնության պայուսակներ՝ լրակազմով։
Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումների շուրջ»,- նշված է գրառման մեջ։
Կարծիքներ