Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանում տոնական շունչ կտիրի

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանում տոնական շունչ կտիրի

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանում տոնական շունչ կտիրի։ Այս մասին տեղեկացնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
 
«Մեծ սիրով հրավիրում ենք բոլոր մեծերին ու փոքրերին Ազատության հրապարակ՝ մասնակցելու Երեխաների պաշտպանության օրվա առթիվ կազմակերպվող տոնական միջոցառումներին։ 
 
Ժամը 12:00-ից 19:00-ն կանցկացվի տոնական «Խաղահրապարակ» ծրագիրը, որի շրջանակներում կկարողանաք վայելել օրը տարբեր ժամանցային հարթակներում՝ կինոթատրոն, կրկես, խաղերի ու զվարճանքերի անկյուններ, կցուցադրվեն թատերական ներկայացումներ, համերգներ»- գրել է Ավինյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում