ԱՄՆ-ում հարկերից խուսափելու համար ռուս գործարար Օլեգ Տինկովը 506 մլն դոլար փոխհատուցում կվճարի

ԱՄՆ-ում հարկերից խուսափելու համար ռուս գործարար Օլեգ Տինկովը 506 մլն դոլար փոխհատուցում կվճարի

Ռուս գործարար Օլեգ Տինկովն ԱՄՆ-ի դատարանում իրեն մեղավոր է ճանաչել՝ ԱՄՆ արդարադատության նախարարության հետ համաձայնությամբ՝ հարկերից խուսափելու գործով իրեն առաջադրված մեղադրանքներից մեկով և համաձայնել է 506 մլն դոլարի փոխհատուցում վճարել: Հանդիպումը հեռարձակվել է առցանց, գրում է ТАСС-ը։

«Մեղավոր եմ»,- ասել է նա՝ պատասխանելով դատավորի հարցին:

Տինկովի փաստաբան Քրիստոֆեր Մորվիլոն հայտարարել է 506 մլն դոլարի չափով փոխհատուցման վճարման գործընթացը սկսելու պատրաստակամության մասին: 

2020 թվականի փետրվարի վերջին ԱՄՆ ներքին եկամուտների ծառայությունը Լոնդոնի դատարան հայց էր ներկայացրել Տինկովի դեմ՝ ամերիկյան հարկային օրենքները խախտելու առթիվ: Ըստ ամերիկյան կողմի՝ նա 2013-ին ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվելիս գիտակցաբար կեղծ տեղեկություններ է հայտնել իր ունեցվածքի մասին: Միացյալ Նահանգների առաջադրված մեղադրանքներով նրան սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում