Սաակաշվիլին բանտում հացադուլ է հայտարարել

Սաակաշվիլին բանտում հացադուլ է հայտարարել

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով ուրբաթ օրը ձերբակալվել էր իր հայրենիքում, հացադուլ է հայտարարել եւ հանդիպում է պահանջում Ուկրաինայի հյուպատոսի հետ։

Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան ՝ նախկին նախագահի հետ հանդիպումից հետո:

«Երբ ես ներս մտա, Սահակաշվիլին բժշկի մոտ էր և բուժզննում էր անցնում: Հետո մեզ հնարավորություն տրվեց զրուցել խցում: Միխայիլ Սաակաշվիլին ասաց, որ հացադուլ է հայտարարում»,- ասել է Լոմջարիան:

Նա հավելել է, որ Սաակաշվիլին իրեն համարում է քաղբանտարկյալ:

«Սաակաշվիլին համաձայն չէ իր նկատմամբ նշանակված պատժամիջոցների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ»,- նշել է Լոմջարիան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում