Մաստարա համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգն ընդլայնվում է
Սուբվենցիոն ծրագրով ընդլայնվում է Արագածոտնի մարզի Մաստարա համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգը:
Մարզպետարանը հայտնում է, որ նորակառույց 1.8 կմ երկարությամբ լուսավորության ցանցում տեղադրվելու են 51 սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լամպեր:
Ծրագրի արժեքը շուրջ 9.7մլն դրամ է, որի 55%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:
Կարծիքներ