Մեգան Մարքլի եղբայրը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ դառնալու քրոջ նախաձեռնությունը

Մեգան Մարքլի եղբայրը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ դառնալու քրոջ նախաձեռնությունը

Մեգանի խորթ եղբայրը՝ Մարքլ Թոմասը, ասել է, որ Սասեքսի նախկին դքսուհին ունի բոլոր որակները Սպիտակ տուն հասնելու համար։ Ինքը չէր զարմանա, եթե Մեգանը մի օր առաջադրվեր ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, այս մասին Թոմասը պատմել է New Ideas պորտալին տված հարցազրույցում։

Նրա խոսքերով` Մեգանն ակնհայտորեն ունի «այդ անհատականությունը, վճռականությունը և մոտիվացիան»: Ըստ նրա` քրոջ ցանկությունը՝ մի օր առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում, իրեն չի զարմացնի:

«Գիտեմ, որ նա իր գործը կանի առավելագույն ջանքերով, կդիմանա և կհասնի։ Ես նրան հաջողություն եմ մաղթում, բայց եթե դա է նրա նպատակը, ապա նա անպայման կանի դա»,- ասել է Թոմաս Մարքլը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում