Սլովակիայում անցած հանգստյան օրերին ավելի քան մեկ միլիոն բնակչի կորոնավիրուսի թեստ է արվել
Սլովակիայում անցած հանգստյան օրերին ավելի քան մեկ միլիոն բնակչի կորոնավիրուսի թեստ է արվել: Reuters-ը հայտնում է, որ այդ նպատակով օգտագործվել է 5000 կայան, որտեղ աշխատել են առնվազն 40 000 բուժաշխատողներ, կամավորներ ու զինվորներ:
5,5 միլիոն բնակչություն ունեցող երկրում 10 տարեկանից բարձր յուրաքանչյուր քաղաքացի պետք է անվճար թեստ հանձներ մինչ երկուշաբթի, այլապես կարանտինում կպահվի:
Սլովակիան շաբաթ օրը հաղորդել է COVID-19-ի 2573 նոր դեպքի մասին, ինչի արդյունքում ընդհանուր թիվը հասել է 57 664-ի: 219 մարդ մահացել է:
Կարծիքներ