Տրանսպորտից օգտվելիս առաջիկայում հնարավոր կլինի վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են կատարվել, մասնավորապես Man, ZhongTong և GazelCity տրանսպորտից օգտվելիս առաջարկվել էր վճարման 3 տարբերակ։
«Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքվել է 31 678 200 ՀՀ դրամ, որից 5 215 300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR): Իսկ դրա նախորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, հավաքումները կազմել են 30 694 500 ՀՀ դրամ, որից 1 970 900-ը վալիդատորների միջոցով։
Մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով»,- հայտնել է Կոստանյանը:
Կարծիքներ