Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կորեայի նախագահ Մուն Ջե Ինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
«Հայաստանը պատրաստակամ է խորացնելու և ընդլայնելու Կորեայի հետ բազմաշերտ համագործակցությունը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով հայ-կորեական փոխշահավետ գործակցությունը կշարունակի ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:
Կարծիքներ