Brent տեսակի նավթի գինը նվազել է, Light Sweet տեսակի նավթի գինն՝ աճել
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 26-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.27%-ով և կազմել 84.03 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.28%-ով և կազմել 85.89 դոլար:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Կարծիքներ