Ինդոնեզիան Աֆղանստանի դիվանագիտական առաքելությունը տեղափոխել է Պակիստան
Ինդոնեզիան Աֆղանստանից տասնյակ մարդկանց տարհանելուց հետո որոշում է ընդունել, որ այդ երկրի իր դիվանագիտական ծառայությունները կշարունակի մատուցել արդեն Պակիստանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ջակարտայի Հալիմ ռազմական օդանավակայանում հայտարարել է Ինդոնեզիայի արտգործնախարար Ռետնո Մարսուդին՝ այն բանից հետո, ինչ հայտնի դարձավ, որ ինդոնեզական օդուժն:
«Ժամանակավորապես, Քաբուլի դիվանագիտական առաքելությունը կիրականացվի Իսլամաբադից»,- հայտնել է նա: Նախարարը նշել է, որ ի սկզբանե ծրագրված է եղել «փոքր թիմով շարունակել դիվանագիտական առաքելությունը Քաբուլում», սակայն նոր զարգացումների հետևանքով այդ ծրագրերը փոխվել են: Նա չի հստակեցրել, թե որ զարգացումների մասին է խոսքը՝ հրաժարվելով պատասխանել հարցերին:
Ինդոնեզիայի ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ Աֆղանստանում իր քաղաքացիներին, այդ թվում և դեսպանատան աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին տարհանելու գործընթացը նախատեսվածից երկար է տևել՝ Քաբուլի օդանավակայանում տիրող իրադրության պատճառով: Ռետնո Մարսուդին հայտնել է նաև, որ Ֆիլիպինների կառավարության խնդրանքով՝ իրենք տարհանել են 5 ֆիլիպինցնիների, ինչպես նաև Աֆղանստանի երկու քաղաքացու:
Կարծիքներ