Հայաստանյան պատվիրակությունն առաջարկել է, որ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը ՀՀ-ում գրասենյակ ունենա

Հայաստանյան պատվիրակությունն առաջարկել է, որ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը ՀՀ-ում գրասենյակ ունենա

Քենիայի Հանրապետություն գործուղված ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հանդիպել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի ղեկավարի տեղակալ Սոնյա Լեյթհոն -Քոնեին: Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:


Տիկին Սոնյա-Լեյթհոն-Քոնեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են  շրջակա միջավայրի ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Հայաստանյան պատվիրակությունն առաջարկել է, որ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը Հայաստանում գրասենյակ ունենա: Դա կօգնի առավել սերտ ու արդյունավետ համագործակցել և ոլորտում առկա խնդիրներին լուծումներ գտնել:

Կողմերը քննարկել են կոշտ թափոնների կառավարման և աղբի տեսակավորման  խնդրի վերաբերյալ պետական քաղաքականությունն ու այդ համտեքստում հնարավոր միջազգային համագործակցությունը:

Նախարարի տեղակալն իր խոսքում շեշտել է, որ բնապահպանական խնդիրներրը սահմաններ չեն ճանաչում: Թե´ ազգային, թե´ միջազգային մակարդակում պետք է համախմբել բոլոր ջանքերը և լիարժեք իրացնել խնդիրների լուծմանն ուղղված բոլոր հնարավորությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում