Դավթյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում դարձավ ոսկե, Ավետիսյանը` արծաթե մեդալակիր
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձավ ոսկե, իսկ Արթուր Ավետիսյանը արծաթե մեդալակիր աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հավաքելով 14.700 միավոր գրավեց առաջին տեղը, իսկ Արթուր Ավետիսյանը 14.500 միավորով երկրորդն է:
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության նժույգ-թափերի վարժությունում Հարություն Մերդինյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
Օրեր առաջ էլ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը աշխարհի գավաթի խաղարկության գերմանական փուլում նվաճել էր ոսկե մեդալ:
Կարծիքներ