Ավստրալիան կրկին հայտ է ներկայացրել Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Բրիսբեն քաղաքի խորհուրդը պաշտոնական հայտ կներկայացնի ՄՕԿ՝ 2032թ. ամառային Օլիմպիական խաղերն անցկացնելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Այդ երկրի ԱՕԿ-ի ղեկավար Ջոն Քոութսն ասել է, դա չի նշանակում, որ Բրիսբենն արդեն կդառնա օլիմպիական մայրաքաղաք: Անհրաժեշտ է շարունակել տարածաշրջանի ենթակառուցվածքների բարելավման և հետագա նախապատրաստական աշխատանքները: Ամեն բան պարզ կդառնա առաջիկա հուլիսի 20-21-ը նախատեսված միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանում:
Բրիսբենն առայժմ միակ հավակնորդն է և ՄՕԿ-ի գործկոմը փետրվարի 25-ին կայացած նիստում, այն անվանել է գերակա տարբերակ: Հաղթելու դեպքում Ավստրալիան երրորդ անգամ կհյուրընկալի օլիմպիական խաղեր: Առաջինն անցկացվել է Մելբուռնում՝ 1956թ. իսկ երկրորդը ՝ Սիդնեյում ՝ 2000թ.:
Կարծիքներ