Ոստիկանությունը նախագրանցում է Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների
Խթանելով կանանց ներգրավումը ոստիկանության ծառայությունում՝ Ներքին գործերի նախարարությունը մեկնարկում է Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցման գործընթաց։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
«Ծառայությունում կանանց ներգրավման ընդլայնման գործընթացի շրջանակներում վերանայվում են կին դիմորդներին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները կարգավորող իրավական ակտերը՝ պահանջներն օբյեկտիվորեն մեղմացնելու տրամաբանությամբ։
Հաշվի առնելով, որ Ներքին գործերի նախարարության կողմից նախատեսվում է Պարեկային ծառայությունում իրականացնել կանանց նպատակային ընդունելություն՝ վերհանված կարիքների բավարարման և խնդիրների լուծման տրամաբանությամբ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցում, որին մասնակցելու համար խնդրում ենք անցնել հղումով և լրացնել հայտը։
Նախագրանցման փուլի վերջնաժամկետը մայիսի 10-ն է։
Կոչ ենք անում կանանց՝ դիմելու և մասը կազմելու նոր Ոստիկանության»,- ասվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ