Չինաստանում վթարի ենթարկված Boeing 737-ի ձայնագրիչը տեղափոխվել է ԱՄՆ
Մարտի 21-ին Չինաստանի հարավում վթարի ենթարկված ուղեւորատար Boeing 737-ի ձայնագրիչը գտնվում է ԱՄՆ-ում։ Այս տեղեկությունն Reuters-ին հաստատել է Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը, որի մասնագետները ավելի վաղ մեկնել էին Չինաստան՝ մասնակցելու վթարի հետաքննությանը։
Խորհուրդը գործակալությանը հայտնել է, որ ձայնագրիչը ներկայումս գտնվում է Վաշինգտոնի մասնագիտացված հաստատությունում: Reuters-ի փոխանցմամբ՝ ՏԱԱԽ-ն օգնում է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությանը Վաշինգտոնի լաբորատորիայում գտնվող ձայնագրիչի վերծանման հարցում։ Գործակալությունը չի հստակեցնում՝ արդյոք չինացի մասնագետները ներկա են այս գործընթացին։ Դեռևս պարզ չէ նաև, թե երբ և ինչ հանգամանքներում է սարքը փոխադրվել ինքնաթիռից ԱՄՆ։
Կարծիքներ