Քրեական հետապնդում է հարուցվել զանգվածային անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների նկատմամբ

Քրեական հետապնդում է հարուցվել զանգվածային անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների նկատմամբ

«Վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ առկա փաստական տվյալները վկայում են, որ զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գերակշիռ մասը չեն մասնակցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի հանրապետությունում ծավալված ռազմական գործողություններին։ Ավելին, քրեական գործով ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգերով հետազոտված ապացույցները փաստում են, որ զանգվածային անկարգություններին մասնակից անձանց նախապես հավաքագրել, դեպքի վայր հանդիսացող շենքերում և շինություններում նրանց ներկայությունը հիմնականում ապահովել են հանրությանը հայտնի, հակաիշխանական հայացքներ ունեցող և ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի համախոհները (17 կուսակցությունների դաշինք), ովքեր մի շարք դեպքերում անձամբ են իրականացրել գույքի ոչնչացումներ, վնասումներ, տվել բռնություն գործադրելու կոչեր, իրականացրել բռնի գործողություններ։ Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ զանգվածային անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, ՀՅ Դաշնակցություն կուսակցության անդամ հանդիսացող անձինք, «Կամք» նախաձեռնության, «Այլընտրանք» հասարակական կազմակերպության անդամները, ՀՀԿ նախկին պատգամավորների օգնականները, համակիրները, հանրային հնչեղություն ստացած տարբեր քրեական գործերով ամբաստանյալներ․․․ Վերոգրյալը հիմք է տալիս վարույթն իրականացնող մարմնին ողջամիտ պնդումներ կատարելու այն մասին, որ հիշյալ անձանց կողմից զանգվածային անկարգություններին մասնակից լինելու իրական շարժառիթը պայմանավորված է եղել ոչ թե Արցախյան պատերազմի ելքով, այլ նշված հանգամանքն օգտագործելու եղանակով, ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալմանն ու իշխանությունը զավթելուն նպաստելը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում