Ինչ պաշտոններ է ուզում «Դոգ»-ը Հայկ Մարությանից և Անդրանիկ Թևանյանից հնարավոր կոալիցիայի դեպքում
«Երևանն այսօր վերածվել է մի հատ շինհրապարակի։ Ես ուզում եմ, որ վերահսկողական վարչություններն անցնեն մեզ՝ «Հանրային ձայնին», որ հետո մեր ընտրողները չգան ասեն՝ ոչ մի բան էլ չփոխվեց, ամեն ինչ նույնն է և այլն»։
Այս մասին ուղիղ եթերի ժամանակ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին և հնարավոր կոալիցիայի դեպքում իր պահանջներին՝ ասել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, որը հանարության շրջանում առավել հայտնի է «Դոգ» մականվամբ:
«Հայկ Մարության, այո, ես համաձայն եմ, քաղաքապետ եք ուզում, եկեք ու կառավարեք, բայց օբյեկտիվորեն կարող եմ ասել, որ դուք շատ թույլ քաղաքապետ եք եղել, ու մենք տեսել ենք ձեր կառավարումը։
Դուք վախկոտ քաղաքապետ եք, ձեր ղեկավարման ժամանակ կոռուպցիա կար։ Թևանյանին չեմ ճանաչում, բայց հույս ունեմ, որ մի քիչ ավելի ձիգ տղամարդ է։ Եթե Թևանյանն է ուզում քաղաքապետ, խնդիր չկա, թող նստի ինքը ղեկավարի, բայց վերահսկողական ծառայությունները իմը պիտի լինի։ Դուք պայմանագրով պիտի ստորագրեք, որ վերահսկողական ոչ մի ծառայության վարչության պետի չեք կարող ազատել պաշտոնից»,- հավելել է Ղուկասյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 65 հոգանոց ավագանիում թեկնածուներից ով կարողացավ ստանալ 33+ ձայնի աջակցություն, նա էլ կդառնա Երևանի 14-րդ քաղաքապետը։
Կարծիքներ