Բարի գալուստ Փարիզ, իմ ընկեր․ Մակրոնը՝ Փաշինյանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ինստագրամ»-ի իր էջում նկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ:
«Բարի գալուստ Փարիզ՝ Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին մասնակցելու, իմ ընկեր»,- գրել է Մակրոնը։
Հիշեցնենք՝ Փաշինյանն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Փարիզում։
Ելիսեյան պալատում ավելի վաղ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Կարծիքներ