Նախատեսում ենք, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ին արդեն գործարկված կլինի Գվարդիան. Արփինե Սարգսյան

Նախատեսում ենք, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ին արդեն գործարկված կլինի Գվարդիան. Արփինե Սարգսյան

Ոստիկանության ինստիտուցիոնալ առումով 4 հենասյունային ուղղություններից 3-ն արդեն ձևավորված են:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը`ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը։

Ըստ նախարարի, Պարեկային ծառայությունը գործում է ամբողջ հանրապետությունում, 2024 թվականի նոյեմբերի 1-ից արդեն իսկ սկսել են իրենց գործունեությունը Քրեական և Համայնքային ոստիկանությունը։

«4-րդ հենասյունային ուղղության` Ոստիկանության գվարդիայի ստեղծման գործընթացն ակտիվ գործնական փուլում է, այժմ ձեռնամուխ ենք եղել վերապատրաստումների, կառուցվածքի, տեղակայումների հստակեցման, նյութատեխնիկական միջոցների գնման գործընթացին։ Նախատեսում ենք, որ այս տարվա նոյեմբերի 1-ին արդեն գործարկված կլինի Գվարդիան։ Այս ուղղության իրագործմամբ ինստիտուցիոնալ առումով Ոստիկանության կառուցվածքային փոփոխությունները կավարտենք։

Իհարկե, կառույցների ինստիտուցիոնալ գործարկումները, դրանցում փոփոխությունները ծառայության արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ են, բայց միակ երաշխիքը չեն։ Հետևողական ջանք պետք է գործադրել ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացման, գործիքակազմերի ընդլայնման ուղղությամբ, հստակ պլանավորված քայլեր կան, որոնք արդեն իսկ ընթացքում են։ Գործողությունները ամփոփ ներկայացված են նաև ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր՝ 2024-2026թթ. ռազմավարությամբ, որը կետ առ կետ պետք է կատարվի»,- ասել է նախարարը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում